Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

«Ոսկե աստղերի մայրեր»

«Ոսկե աստղերի մայրեր»
31.10.2025 | 13:16

Առաջին համաշխարհայինից հետո՝ 1928 թվականին, ԱՄՆ-ում ստեղծվեց մի կազմակերպություն, որը ստացավ Կոնգրեսի աջակցությունն ու հասարակության շրջանում մեծ ճանաչում ու հարգանք վայելեց: Դա պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների մայրերի կողմից ստեղծված Gold Star Mothers՝ «Ոսկե աստղերի մայրեր» կազմակերպությունն էր: Անունը բավական հետաքրքիր պատմություն ունի. դեռևս պատերազմի տարիներին ամերիկացի մի սպա իր տան դիմաց դրոշ է կախում, որի վրա ընտանիքի անդամների քանակով կապույտ աստղեր էին: Այդ դրոշը նշանակում էր, որ այդ տանից պատերազմի գնացած մարդ կա: Զոհ ունենալու դեպքում այդ կապույտ աստղը փոխարինվում էր ոսկե աստղով... Այդտեղից էլ ծագում է «Ոսկե աստղերի մայրեր» անվանումը: Այդ տարիներին և դրանից հետո, տարբեր պատերազմների ընթացքում, այդպիսի դրոշներ շատ ամերիկացիների տների կամ հիմնարկների մոտ էր կախվում:

Միացյալ Նահանգներում այս կազմակերպությանը մեծ տեղ են հատկացնում: Առաջին հերթին դա հասարակության հարգանքի և երախտագիտության արտահայտումն է, երկրորդ հերթին հիշեցումն է մարդկանց, որ հենց այս առանձին ընտանիքներն են վճարում այն խաղաղության և ազատության համար, որի մեջ ապրում են:

Իսկ Հայաստանում քաղաքական հայացքների համար բանտարկված զոհված տղաների հայրեր կան, քաղաքական հայացքների համար ծեծված ու հայհոյված մայրեր ու 5 տարում այդպես էլ չբարեկարգված Եռաբլուր...

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ